Չափից ավելի բարձր ջերմաստիճանում տապակած միսը մեծացնում է երիկամների քաղցկեղի զարգացման ռիսկը
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեծ քանակությամբ միս օգտագործելը, որը տապակվել է չափազանց բարձր ջերմաստիճանում, զգալիորեն մեծացնում է երիկամների քաղցկեղի զարգացման ռիսկը։ Դա հատկապես վերաբերում է ITPR2 գենի հազվադեպ տարբերակով մարդկանց։ Այս մասին հայտնել են բժիշկները CANCER ամսագրում հրապարակված հոդվածում։
ԱՄՆ Թեխաս նահանգում գտնվող Հյուսթոնի համալսարանի ներկայացուցիչ Սիֆեն Վուն հայտարարել է, որ իրենց ստացած տվյալները վկայում են, որ երիկամների քաղցկեղի համաճարակի մասշտաբների աճը կարելի է զսպել բարձր ջերմաստիճանում կամ բաց կրակի վրա պատրաստված տապակած մսի օգտագործման նվազեցման ճանապարհով։
Գիտնականների խոսքերով՝ ամեն տարի ԱՄՆ-ում մոտ 60.000 մարդու մոտ հայտնաբերվում է երիկամների քաղցկեղ, որոնցից տարեկան մահանում է մոտ 14.000-ը։ Նման հիվանդների թիվն ու քաղցկեղի ագրեսիվությունն աճում են, ինչը շատ բժիշկներ կապում են ֆասթֆուդի, ճարպոտ ու տապակած սննդի ժողովրդականության աճի հետ, որոնք պարունակում են քաղցկեղածին շատ տարրեր։



