Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի կազմում անցկացրած խաղերից հետո կրկին միացել է Լոնդոնի «Արսենալ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը մարզվել է «զինագործերի» կազմում: «Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 25-ին` արտագնա խաղում մրցելով «Բորնմուտ»-ի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է և ունի միայն 24 միավոր: Առաջատարը 32 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է: Նրան հերթականությամբ հաջորդում են «Լիվերպուլ»-ը (30 միավոր), «Չելսի»-ն (28 միավոր) և «Տոտենհեմ»-ը (27 միավոր):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



