Դավիթ Տոնոյանին Աֆղանստանում ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության Շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ եւ բրիգադի հատվածում։
Նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը եւ հրամանատարությունը քննարկեցին քաղաքական եւ ռազմական հարցերի լայն շրջանակ»,-նշել է նա:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



