Գերմանիայում դեռահասը վարորդական իրավունք ձեռք բերելուց 49 րոպե անց զրկվել է դրանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Հեմեր քաղաքում 18-ամյա դեռահասը վարորդական իրավունքի քննությունից վերադառնալիս կանգնեցվել է ոստիկանության կողմից և վարորդական իրավունքը ստանալուց 49 րոպե անց զրկվել դրանից, գրում է BBC-ն: Նա թույլատրվածից գրեթե երկու անգամ արագ է երթևեկել:
«Կան բաներ, որ հավերժ են, և կան բաներ, որ մեկ ժամ էլ չեն տևում», - գրել են ոստիկաններն իրենց արձանագրությունում:
Տղան մեքենայում չորս ընկերների հետ է եղել: Ըստ ոստիկանների՝ նա, հավանաբար, փորձել է զարմացնել ընկերներին իր վարորդական հմտությամբ, իսկ փոխարենը նրանից 4 շաբաթով վերցրել են վարորդական իրավունքը: Ի լրումն այդ ամենի՝ նա «ձեռք է բերել» 200 դոլարի տուգանք և երկու նկատողություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



