Թուրքիայում 74 զինծառայող հեղաշրջման փորձի մասին գործով դատապարտվել է ցմահ ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի դատարանը 74 զինծառայողի ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 2016-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:
Ինչպես հայտում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, գործով անցնող ամբաստանյալները մեղադրվում են երկրի սահմանադրական կարգի բռնի տապալման և կանխամտածված սպանություններ գործելու մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի տարածքում դադարել է գործել 2016-ին պետական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը:
Հիշեցնենք, որ հեղաշրջման անհաջող փորձի ժամանակ 240 մարդ է զոհվել, իսկ հեղաշրջման փորձը ճնշվել է մի քանի ժամում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



