Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան ռեկորդ սահմանեցին
ՍՊՈՐՏՆորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան Լոնդոնում ընթացող շախմատի Աշխարհի չեմպիոնի համար պայքարում կրկին ոչ-ոքի են խաղացել: Շախմատիստների համար սա 9-րդ անընդմեջ պարտիան էր, որն ավարտվում է խաղաղ ելքով: Դիմակայության հաշիվն է` 4.5:4.5:
Կարլսենն ու Կարուանան աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում ոչ-ոքիների անընդմեջ քանակով ռեկորդի հեղինակ են դարձել:
Նախկին ռեկորդը գրանցվել էր Գարի Կասպարով-Վիշվանատան Անանդ մրցախաղի ժամանակ, երբ շախմատիստներն 8 անընդմեջ ոչ-ոքի խաղացին:
Շախմատային թագի համար պայքարում չեմպիոն Կարլսենն ու հավակնորդ Կարուանան դեռ պետք է անցկացնեն 3 պարտիա: Եթե դրանից հետո էլ ընդհանուր հաշիվը հավասար լինի, ապա շախմատիստները կանցկացնեն թայ-բրեյք:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



