Շիրակի մարզում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և «ԿՌԱԶ»-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են 46-ամյա Արթուր Խ.-ի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վ.-ի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КрАЗ-ի վարորդը, ով պետք է ճանապարհը չանցներ, մինչև մարդատար գնացքը կանցներ։

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



