Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նորերը համատիրությունների ղեկավարներին ցուցումներ են տալիս, որի իրավունքը չունեն. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա ամռանը կառավարությունը փորձ արեց համատիրությունների հարցին օրենսդրական լուծում տալ, սակայն, ըստ Համատիրությունների զարգացման ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանի, բարեբախտաբար, չիրականացրեց, քանի որ առկա խնդիրները չէր կարողանալու լուծել: 

«Համատիրությունները նրա համար չեն, որ իշխող կամ մեկ այլ ուժի կողմից ընտրությունների նպատակով ծառայեն: Համատիրությունների ինստիտուտը ձևավորված է քաղաքացիների ընդհանուր սեփականությունը կառավարելու համար: Եվ եթե այդ գործառույթը չի կատարվում կամ սխալ է իրականացվում, ապա դրա մեղավորը, իմ կարծիքով, մարդիկ չեն»,– ասաց Ա. Գրիգորյանը: 

Կազմակերպության ղեկավարը համոզված է, որ եթե քաղաքացին չգիտի, թե որն է իր համատիրությունն ու ինչով է այն զբաղվում, նշանակում է, որ տվյալ տարածքում համատիրություն չկա: Դրա փոխարեն կա օրենքից դուրս սարքված ինչ–որ մի «մարմին», որտեղ կատարվում են այն նեգատիվ երևույթները, որոնց մասին շատերը խոսում են: 

«Հայաստանի Հանրապետությունում շենքերի կառավարման սխալ մոդել է կիրառված: Եվ ցավալին այն է, որ թե՛ քաղաքային, թե՛ երկրի իշխանությունները դրանից տեղյակ չեն: Պարզ է, որ նրանք էլ են ուզում, որ այդ բնագավառը կարգավորելու համար փոփոխություն լինի, բայց փոփոխությունը չի կարելի անել, եթե իրավիճակի մասին տեղյակ չեն»,– ասաց Ա. Գրիգորյանը: 

Եթե իշխանություններին հաջողվի գերխնդիր դարձած այս հարցը լուծել, ապա համատիրություններից որևէ դժգոհություն էլ չի լինի: Իսկ գերխնդիրը շենքերի կառավարման մոդելի ճիշտ ներդրումն է, քանի որ չի կարող համատիրության կազմում 25, 35, 150 կամ 750 շենք ներգրավված լինել: Ու քանի որ մինչ օրս շատ համատիրություններ այդ սկզբունքով են գործում, ուստի բնակիչներից հավաքած գումարները կարող են այլ ճանապարհով գնալ, որի մասին շատերը խոսում են:

«Այդ նեգատիվ երևույթը վերացնելու համար չի կարելի գաղափարը մերժել: Եթե այլ մոդել ընտրվի, ապա պետք է տվյալ մոդելի կառավարման մեխանիզմներ ներդրվեն: Հնարավոր չէ մի մոդել ընտրել, բայց մեկ այլ ձևով կառավարել: Հիմա մեր համատիրությունները մի մոդելով են ձևավորվել, բայց կառավարվում են բոլորովին այլ մոդելի մեխանիզմներով: Եվ այդ պայմաններում չի կարող այն նորմալ աշխատել: Այս ամենը շտկելու համար նախ հարկավոր է օրենք ընդունել, երկրորդը՝ կառավարման մոդելն ընտրել, և ապա ներդնել դրա ղեկավարման մեխանիզմներն ու գործիքները: Այս ամենի մասին ես առաջարկներ եմ ներկայացրել իշխանություններին, բայց պարզվում է, որ այս իշխանությունները հների նման ոչինչ չեն կարդում: Այսօր նոր նշանակված թաղապետները, ոչինչ չհասկանալու պատճառով, կանչում են համատիրությունների ղեկավարներին և ցուցումներ են տալիս: Այսինքն, Հայաստանի իշխանական համակարգում համատիրությունների մասին պատկերացումները դեռևս մնացել են այդպիսին: Այսինքն՝ խորհրդային ժամանակների մոտեցումներն են դեռ գործում»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Այս բնագավառը, իրոք, կարգավորման կարիք ունի, համոզված է կազմակերպության ղեկավարը: Երկրորդ հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է կարգավորվի: Ու եթե իշխանությունների կարծիքով, շենքերը պետք է համայնքապետարանների միջոցով կառավարվեն, ապա հարկավոր է այլ մոդել ներդնել, որպեսզի շենքերը լինեն համայնքների ենթակայության տակ, իսկ ֆինանսական հոսքերն էլ մեկ կետից կառավարվեն: Իսկ եթե պետք է ընտրեն ինքնակառավարման մոդելը, ապա իշխանություններն իրենց «քիթը չպետք է խոթեն» այդ կառույցների գործերի մեջ: 

«Իշխանությունները պետք է կա՛մ բոլոր համատիրությունների աշխատանքը եղած մոդելի պահանջներին համապատասխանեցնեն, կա՛մ պետությունը պետք է շենքերի ընդհանուր սեփականության կառավարման նոր մոդել առաջարկի»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, պարզվում է, որ համատիրությունների կողմից բնակիչներից գանձվող վարձը կոչվում է պարտադիր նորմերի իրականացման վարձ, իսկ պարտադիր նորմերը սահմանում են իշխանությունները: Ժողովուրդն այս մասին չգիտի և հին իներցիայով համատիրությանն ինչ–որ գումար է վճարում և չի էլ իմանում, թե այդ գումարն ում գրպանն է գնում: Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք իրազեկման կարիք ունեն, համոզված է Գրիգորյանը, սակայն, մյուս կողմից, եթե այս մասին նույնիսկ իշխանությունները չգիտեն, այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրազեկման հարցը կազմակերպեն:

«Այս պահին ո՛չ պետական կառավարման, ո՛չ էլ համայնքների կառավարման համակարգեր չունենք՝ հասկացանք, բայց ցավալին այն է, որ այդ համակարգերը ստեղծելու շուրջ խոսակցություն անգամ չկա: Քաղաքական նպատակներով օգտագործելու համար ինչ–որ օրենք են գրում, բայց այդկերպ համակարգ ձևավորել հնարավոր չէ: Դաշտը կարգավորելը պետության խնդիրն է, բայց այսօր քաղաքապետարանը ինչ–որ հարցի լուծումը շարունակում է կապել համատիրությունների հետ, որի իրավունքը չունի: Համատիրությունների ղեկավարներին կանչում են, ասում են՝ ձեր փողոցում այսինչ հարցը պետք է լուծվի: Ստացվում է, որ համատիրությունն օրենքից դուրս գործողություն է իրականացնում: Այդ պատճառով էլ տանիքը վերանորոգելու գումարը ծախսվում է փողոցում ինչ–որ բան անելու վրա, որի իրավունքն իրենք չունեն, իսկ տանիքը մնում է ծակ: Սա բավականին մեծ ու կարևոր խնդիր է, որը իշխանությունները պետք է լուծեն: Ես նաև ձեր թերթի միջոցով ուզում եմ իշխանություններին հորդորել, որ ցանկացած խնդրի անդրադառնալու ժամանակ խորհրդակցեն ոլորտների մասնագետների ու փորձագետների հետ: Հակառակ դեպքում կարող է ավելի վատ լինել»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը