Սիրիական բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Համայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի զինվորականները հետ են մղել «Քաթայիբ ալ-Իզզա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումը Համա նահանգի հյուսիսային շրջանում՝ ապառազմականացված գոտու հարևանությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին, գրոհայինները մշտապես բանակի դիրքերը ներթափանցելու փորձեր են կատարում՝ ապառազմականացված գոտու ստեղծման մասին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը խափանելու նպատակով:
Աղբյուրի խոսքով՝ գրոհայինները փորձել են դեպի կառավարական բանակի դիրքեր հասնել՝ շարժվելով Թել-Սահր գյուղի կողմից:
Նշվում է, որ բանակի հակահարվածից ահաբեկիչները կորուստներ են կրել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



