Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից և վերականգնումը տանն է շարունակելու: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով դերասանի ընկերուհուն, հայտնել էին, որ Ջիգարխանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դերասանը բուժման կուրս է անցել առողջարանում:
«Ընդհակառակը, Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել առողջարանից, նա տանն է, ապաքինվում է: Ես քիչ առաջ եմ զրուցել նրա հետ: Հաջորդ շաբաթվանից նա մտադիր է թատրոն այցելել և դիտել «Մոլիերի» պրեմիերան, որին նա այնքան երկար սպասել է», - ասել է Սողոմոնյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



