Մոսկվայում ձերբակալել են տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Հայաստանի 25-ամյա քաղաքացուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ձերբակալել են Հայաստանի 25-ամյա քաղաքացուն, որին կասկածում են տաքսու 55-ամյա վարորդի սպանության մեջ:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի՝ Տվերի մարզի վարչության տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Հայաստանի 25-ամյա քաղաքացին, որը բնակվում է Մոսկվայում, գնացքով ժամանել է Տվերի մարզի Կոնակովսկի շրջան, որտեղ տաքսի է նստել:
Ուղևորության ժամանակ վարորդն ու ուղևորը վիճաբանել են, ինչի արդյունքում ուղևորն ատրճանակից կրակել է վարորդի գլխին:
Կատարվածից հետո երիտասարդը թաքնվել է հանցագործության վայրից: Վարորդի սպանությունը մեկ տարուց ավելի չէր բացահայտվել:
Ներկա պահին կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքի տակ առնելը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



