Սոթք-Քարվաճառ ճանապարհին, Վայոց ձորում ու Սյունիքում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի ՄԵղրի, Քաջարան, Կապան քաղաքներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



