Ալաբամայում առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀինգշաբթի երեկոյան ԱՄՆ-ում Գուվեր քաղաքում (Ալաբամա նահանգ) առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում է Associated Press-ը:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ հրաձգությունը տեղի է ունեցել ամենամյա զեղչերի, այսպես կոչված՝ «Սեւ ուրբաթի» ժամանակ Riverchase Galleria առեւտրի կենտրոնում: Նշվում է, որ ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ հրաձիգը սպանվել է:
Միջադեպի պատճառների եւ տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



