Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ծիսական երթ առանց քաղաքական օրակարգի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Այսօր կայանալիք երթը Երևանի փողոցներով, որ նախօրեին ազդարարվեց Փաշինյանի կողմից ուղիղ եթերով, ըստ էության, չունի գործառութային կոնկրետ նշանակություն: Այն ավելի շատ ծիսական, արարողակարգային բնույթ ունի: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, օրինակ, հայտարարում են, թե երթի նպատակը ընտրակաշառքը մերժելն է: Սա, իհարկե, թույլ փաստարկ է՝ հաշվի առնելով, որ անհնար է մերժել մի բան, որն այլևս չկա, կամ առնվազն իշխանությունը երաշխավորել է, որ չկա: Ավելին՝ իշխանությունն ունի բոլոր պաշտոնական լծակները ընտրակաշառքը բացառելու համար, և երթը չէ, որ պետք է դառնա ընտրակաշառքի մերժման հիմնական գործոն:

Հոկտեմբերի 2–ի հանրահավաքն, օրինակ, ուներ շատ կոնկրետ գործառույթ՝ դիմադրություն ցույց տալ ԱԺ–ում քննարկվող կանոնակարգ օրենքին ու առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը: Այս երթը, սակայն, տեղի է ունենում մի իրավիճակում, իրերի այնպիսի դասավորության պայմաններում, որ որևէ գործառութային նշանակություն գտնելը դժվար է: Առավելապես գործ ունենք հեղափոխության ծիսականացման հետ: Ինքը՝ Փաշինյանը, ուղերձում նույնիսկ նշեց, որ կարոտել է բոլորին ու երթը լավ առիթ է հիշելու հեղափոխության ժամանակները:

Ընդհանրապես ծիսականությունը չի առաջանում հենց այնպես, օդից: Ծեսը, հիշողությունը, վերապրումը անցյալում որևէ գործառույթի, առօրեական որևէ գործողության մասին մեր հիշողություններն են: Ինչպես, օրինակ, խաշ ուտելը: Հիմա է, որ խաշը դարձել է ծես: Նախկինում այն աղքատների համար կենցաղավարման ձևերից մեկն էր, երբ առավել հարուստները ուտում էին կովի միսը, իսկ ոտքերը մնում էին աղքատներին: Ժամանակի հետ, սակայն, խաշի գործառութային, կենցաղային նշանակությունն ու անհրաժեշտությունը դուրս է եկել, մնացել է միայն ծիսականությունը: Մոտավորապես նույնն է, երբ մենք հիշում ենք 90–ականները ռոմանտիկ երանգներով: Մոմի լույսի տակ գիրք կարդալը, փայտե վառարանի շուրջ հավաքվելը, սակայն, հիմա են, որ հիշվում են գունավոր, ռոմանտիկ երանգներով: Նախկինում դրանք իրավիճակից բխող ծանր դրսևորումներ էին:

Մոտավորապես հենց այս համեմատությունների կոնտեքստում էլ կարող ենք պատկերացնել այսօր սպասվող մեծ երթը: Հեղափոխական գործիքակազմն այլևս մտնում է ծիսականացման փուլ, ինչը ոչ թե լավ է կամ վատ, այլ տրամաբանական է: Այդ գործիքակազմը սպառել է իր թիրախները, իրականացրել է հեղափոխություն, հասել է արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի բավարարմանը: Հենց այստեղ, այս ջրբաժանին է, որ որոշվում է՝ հեղափոխությունն ամբողջությամբ է ծիսականացվում, ամբողջությամբ է ավարտում իր գործառութային նշանակությունը, թե ավարտվում է դրա միայն մի փուլը: 

Ինքնին երթը, ընդհանրապես այն հանգամանքը, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը նախընտրում է հասարակության հետ շփվել հեղափոխական գործիքակազմով, նորմալ է: Խնդիրն այլ տեղ է՝ բացի ծիսականից այլ կերպ հեղափոխությունը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Այն, որ հեղափոխության հայտնի դրսևորումները հիմա վերածվում են տոնահանդեսի, բավական տրամաբանական է, պարզապես մնում է հասկանալ՝ այս ծիսականացմամբ հեղափոխությունը համարել ավարտված, թե ոչ: 

Այսքանով հանդերձ, պետք է նշենք, որ չնայած այսօրվա երթը կրում է առավել ծիսական բնույթ, այնուամենայնիվ կա, այսպես ասած, գործառութային փոքրիկ թիրախ: Խոսքը եղած ռեսուրսը մոբիլիզացնելու մասին է, հասկանալու այդ ռեսուրսի սահմանները, շոշափելու հանրության տրամադրությունները: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը