Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նաիրա Մովսիսյանն առաջին անգամ խոսում է բաժանության եւ հղիության մասին

ԼԱՅՖ

Bravo.am-ը գրում է.

Նաիրա Մովսիսյանն այս տարվա ապրիլին ամուսնացավ, սակայն կարճ ժամանակ անց ամուսնալուծվեց։ Դերասանուհին հրաժարվում էր հարցազրույցներ տալ իր անձնական կյանքի թեմայով, եւ ահա BRAVO.am-ի բացառիկ հարցազրույցում առաջին անգամ խոսել է իր բաժանության ու հղիության մասին: Մայրանալ պատրաստվող Նաիրան նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:

 

Այս շրջանում նախընտրում եմ վայելել հղիությունս ու հեռու մնալ իրադարձություններից։ Բազմիցս առաջարկել են հարցազրույցներ ու նկարահանումներ, բայց այս մասին որոշեցի խոսել միայն BRAVO.am-ի հետ։ Առավոտյան ոգեւորված արթնացել ու նախապատրաստվել եմ ֆոտոշարքին։

Երբ իմացա, որ հղի եմ, ինքս ինձ հարցրի՝ բայց ինչու հիմա։ Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ հոգեբանորեն պատրաստ չէի, թեեւ միշտ ասում էի, որ ուզում եմ մայրանալ, որովհետեւ այս կյանքում երջանկանալու համար միայն դրա պակասն ունեի։ Ես վերացական էի ասում, բայց Աստծո կամքով կատարվեց։ Միգուցե շատերին թվում է` դե, հա, իրեն երեխա է պետք, ամուսնացավ, հղիացավ, բաժանվեց, բայց եթե ցանկությունս շատ մեծ լիներ, ավելի շուտ կմայրանայի։

Ինքս եմ ամուսնանալու որոշում կայացրել ու սխալվել եմ
: Մարդիկ սխալական են, ես էլ բացառություն չեմ։ Ես այդ սխալիցս նվեր ստացա ու հիմա միայնակ առաջ եմ գնում։ Ինչպես մեկ րոպեում որոշեցի ամուսնանալ, այդպես արագ էլ բաժանվեցի։ Ճանաչելով նախկին ամուսնուս` վստահ եմ, եթե շարունակեինք միասին ապրել, ապա կզոհեի երեխայի երջանիկ մանկությունը։ Իմ ծնողներն էլ առանձին են ապրում, բայց երկուսին էլ պաշտում եմ, կերազեմ, որ իմ երեխան էլ ճիշտ դաստիարակություն ստանա:

 

Բոլորն ասում են՝ աղջիկ է ծնվելու, բայց ես զգում եմ, որ տղա եմ ունենալու։Դեռ չեմ պատկերացնում՝ ինչպիսի մարդ է լույս աշխարհ գալու, այլ հղիների նման զգացմունքային չեմ, բանականորեն տրամադրվում եմ իմ պարտականություններին, թե ինչպես եմ խնամելու, ինչ կարող եմ տալ երեխային... Հիմա ավելի շատ կարդում եմ նորածիններին վերաբերվող գրականություն։ Ուրախ եմ, որ հղիությունս անցնում է բնականոն, ոչ մի շեղում չկա։ Բացահայտել եմ, որ արդեն նա է թելադրում, թե ինչ տրամադրություն ունենամ։ Չնայած` բժիշկս ասում է, որ արդեն դաստիարակում եմ նրան, բայց մինչեւ չշոշափեմ ու չտեսնեմ, չեմ կարող հստակ պատկերացում կազմել: 

Հղիությանս մինչեւ 5-րդ ամիսը թատրոնում բեմ եմ բարձրացել։
 Շատ հաճելի էր, որ գործընկերներս զգույշ էին վերաբերվում։ Չգիտեմ, թե երբ նորից կանցնեմ աշխատանքի, քանի որ երեխայիս ինքս եմ խնամելու, միայն մայրիկիս կվստահեմ։ Ոչինչ չեմ բարդացնում, բժշկիս՝ Նորայր Ղուկասյանի շնորհիվ ամեն ինչին փորձում եմ թեթեւ նայել։

Պատասխանատվությանս զգացումը մեծացել է,այն սկսվում է երեխայի անունն ընտրելուց: Մտածում եմ՝ ինչ անուն ընտրել, որ շնորհակալ լինի։ Իմ կյանքում պատասխանատու լուրջ քայլ չեմ արել, միայն շատ ռիսկային քայլեր եմ արել, որովհետեւ իմ տեսակն է այդպիսին։ Ես երբեւէ չեմ մտածել` վայ, ամուսնանալիս կամ սեր կորցնելիս պետք է սթրես ապրեմ։

 

Գնումներ գրեթե չեմ արել։ Մանկական խանութներ մտնելիս առաջինը հարցնում եմ, թե մամաների համար ինչ հագուստ կա, երեւի դեռ չեմ գիտակցում, որ հիմա միայն ես չեմ։ Գուցե պատճառն այն է, որ ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ինքս ինձ ամբողջովին նվիրվելու ժամանակ չունեցա։

Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց շնորհակալ եմ այն մարդուն, որին կայացրել եմ, նվիրել է երեխա, եւ բաց եմ թողել։ Կյանքը մեկ ամուսնությամբ չի ավարտվում. եթե այդպես լիներ, կդոփեի տեղում, ես նույնիսկ երկար ժամանակ նույն սանրվածքով չեմ լինում։ Կյանքի ամեն օրը պետք է սովորենք վայելել, պետք է ամեն մեկը հաշվի նստի իր սեփական, ոչ թե հանրային կարծիքի հետ։ Հասարակությունը մեզ տեսնում է այն պատյանով, որով մատուցում ենք… Իմ մասին վերջերս այնքան բաներ են քննարկվում, որ ուղղակի ծիծաղելի է։ Թող ներեն այդ մարդիկ, բայց իրենց կարծիքն ինձ չի նյարդայնացնում, թող իմ կյանքի գոնե մեկ տոկոսն ապրեն, հետո իրավունք վերապահեն կարծիք հայտնել։ Մայրս առաջ այդ կարծիքներից նեղսրտում էր, բայց հիմա հասկացել է` երբ ես վատ էի, ո՞ւր էին այդ մարդիկ։ 

Ես ունեմ այսպիսի սկզբունք` անցյալիս վրա ժամանակ չեմ ծախսում, այլ ժամանակս տրամադրում եմ ապագան կառուցելուն։ 
Ինձ հաճախ ասում են, որ ոչ մի տղամարդու հետ չեմ կարողանում երկար մնալ, ուրեմն շնորհակալություն եմ հայտնում անցյալիս այն տղամարդկանց, որոնց հետ տարիներով շփվել եմ։ Թող բոլորը երջանիկ լինեն։

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյանը

 

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները