Մերկելն առաջին անգամ նշել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս Կիև կատարած այցի ընթացքում առաջին անգամ նշել է Եվրոպական միությանն Ուկրաինայի ադամակցության համար անհրաժեշտ ժամանակահատվածը՝ 5-8 տարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Прямой հեռուստաընկերության ուղիղ եթերում այդ մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Իգոր Կոնոնենկոն:
«Ի՞նչն է ինձ մղում լավատեսության, այն, որ տիկին Մերկելը Կիև այցի ընթացքում, իսկ Մերկելի մակարդակը որպես եվրոպացի քաղաքական գործչի հայտնի է բոլորին, առաջին անգամ նշել է մոտավոր ժամկետ, հնչել է 5-8 տարի, որը պետք է անցնի մեր երկիրը, որպեսզի դառնա ԵՄ լիիրավ անդամ: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ դա առաջին ագամ հնչել է նման մակարդակի քաղաքական գործչի կողմից»,- ասել է Կոնոնենկոն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



