Պորոշենկոն տեղեկացրել է, որ Լատվիայի նախագահի հետ այցելելու է Դոնբաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսն Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում նախատեսում է այցելել Դոնբաս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նա հրաժարվել նշել այն վայրերը, որոնք նախատեսում է այցելել Վեյոնիսը՝ ընդգծելով, որ նա կլինի բախումների գծի շրջակայքում:
«Վաղը կայցելեմ տարածաշրջաններ, որոնք տուժել են Ուկրաինայի արևելքում: Ինձ համար դժվար է գիտակցել և պատկերացնել, որ Եվրոպայում կան տարածքներ, որոնք տուժել են նման հակամարտություններից»,- ասել է Վեյոնիսը:
Նա նաև հավելել է, որ նախատեսում է այցելել Ուկրաինայի արևելք նոյեմբերի 25-ին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



