Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են Լուսնի ուղեծրում համատեղ աշխատանքի նախապատրաստումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական «Ռոսկոսմոս» պետական ընկերությունը և ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) սկսել են նախապատրաստել Լուսնի ուղեծրում էքստրեմալ պայմաններում աշխատող անձնակազմերը:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին շաբաթ հայտարարել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը:
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ռուսական ընկերությունը ՆԱՍԱ-ի հետ համատեղ արդեն սկսել է համապատասխան կերպով փոփոխել Միջազգային տիեզերակայանում իրանակացվելիք փորձարկումների ծրագրերը:
Ինչպես Ռոգոզինը նշել է, այժմ բոլոր փորձարկումներն ուղղվում են այնպիսի տեխնոլոգիաներ ստեղծելուն, որոնք թույլ կտան մարդկանց աշխատել առավել հարմարավետ պայմաններում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



