Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. կան տասնյակ զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի հարավային Կարնաթակա նահանգում ավտոբուսն ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով՝ 30 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է ndtv.com-ը, միջադեպը պատահել է Բանգալոր քաղաքից 105 կմ հեռավորությամբ ընկած հատվածում: Ավտոբուսն ընկել է ջրանցքը, որի կողքով անցնում է երթևեկելի ճանապարհը, և կողաշրջվելով սուզվել է: Ավտոբուսի դռները արգելափակվել են, ինչի պատճառով էլ քչերին է հաջողվել դուրս գալ: Միայն 4 մարդ է փրկվել:
Կատարվածի ականատեսների խոսքով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը: Զոհերի թվում հինգ երեխա կա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



