Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ում սկսկում է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա տնտեսական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան (թարմացված)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

20:00

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաերևանյան երթը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտեց՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին։ Նա շեշտեց, որ ինքը հպարտ է քայլերթին մասնակցած յուրաքանչյուրի համար։

«Մենք իրականացրեցին 3-րդ հանրապետության պատմության մեջ եղած ամենաերկար ու տևական երթը, որը տևեց 9 ժամ 25 րոպե, մենք մեկ օրվա մեջ քայլեցինք 37,5 կմ»,- շարունկեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս երթը մի քանի խորհորդ ուներ։ Ըստ նրա՝ ևս մեկ անգամ փաստվեց, որ «իրենց կամքը քարից էլ ուժեղ է, իսկ հոգին հանձնվել չգիտի»։

«Փաստվեց՝ ազատ ու երջանիկ ՀՀ կառուցելու ճանապարհին մեզ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, վայելում ենք մանդատը, ժողովրդի իշխանությամբ ՀՀ-ն կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը ցանկանում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս համաերևանյան քայլեթի խորհուրդներից մեկը համարում է քավությունը, քանի որ այս երթը որակում է քավության ճանապարհ․ «Մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք ՀՀ-ն՝ կառավարության կարգավիճակով, իշխանության կարգավիճակով, և սա քավության երթ էր՝ մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար։ Սա քավություն էր բոլոր այն քաղաքացիներից, որոնք այս ընթացքում որևէ կերպ հիասթափվել ու դառնացել են»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Վերջինս այսօրվա իրականացրած երթը նաև յուրահատուկ ուխտագնացություն է համարում մայրաքաղաքի փողոցներով։ Նրա կարծիքով՝ այս քայլերթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրենք հավատարիմ են իրենց անցած ճանապարհին ու թավշա հեղափոխության հիմքերին։

«Մեզ ոչինչ չի ստիպի շեղվել ժողովրդին, հայրենիքին ու ապագային ծառայելու ճանապարհից։ Հիշում եք՝ հեղափոխության օրերին, կարծեմ ապրիլի 10-ին,  մեր թիմի ու ձեր անունից լիալազորված հայտարարեցի, որ ՀՀ-ում մեկնարկում է ոչ բռնի, ժողովրդական ու թավշյա հեղափոխությունը, և այդպես էլ եղավ։ Հիմա այստեղից ուզում եմ ազդարարել , որ ՀՀ-ում սկսվում է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա տնտեսական հեղափոխություն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը՝ ավարտելով նաև երթը։



18:50

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն արդեն Կենտրոն վարչական շրջանում է, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կավարտվի քայլերթը։ Փաշինյանը ներողություն խնդրեց այն վարչական շրջանի ներկայացուցիչներից, որտեղ ինքը չհասցրեց լինել։

Հանրահավաք չի լինի, պարզապես Փաշինյանը փոքրիկ ուղերձով հանդես կգա։



18:30

ՆիկոլՓաշինյանի գլխավորած քայլարշավի մասնակիցները հասան Էրեբունի վարչական շրջան: Քայլարշավի ժամանակ Փաշինյանը հասցրեց լինել Երևանի 8 վարչական շրջաններում։ Նա ներողություն խնդրեց մյուս վարչական շրջանների բնակիչներից, որոնց այցելել չհասցրեց։ Նրա խոսքով՝ քայլարշավի վերջում հանրահավաք չի լինի։

18:00

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթը հասավ Շենգավիթ վարչական շրջան։ Այստեղ էլ երթի մասնակիցները գունավոր ճայթռուկներ վառեցին։

Շենգավիթ վարչական շրջանում մի խումբ քաղաքացիներ միացան քայլերթին։

16։33


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քայլարշավով հասավ Երևանի Մալաթի–Սեբաստիա վարչական շրջան։ Ճանապարհին մի խումբ քաղաքացիներ նրան դիմավորեցին և փոքրիկ հյուրասիրություն եղավ։ 

Նիկոլ Փաշինյանի քայլարշավին միացավ «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։


Այստեղ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և այլք գունավոր ճայթռուկներ վառեցին։ 

16։19

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կքայլի մինչև Շենգավիթ վարչական շրջան, որտեղից էլ կտեղեկացվի երթուղու և քայլարշավի ավարտի մասին։

Նրա խոսքով՝ նման քայլարշավներ անցկացվելու են ընտրություններից հետո նույնպես, քանի որ, ըստ նրա, սա քաղաքացիների հետ կապը պահելու լավ հնարավորություն է։ 

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ ինքը շարունակելու է այս ձեռագրով աշխատել։

 

15:53 

Այս պահին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը գտնվում է Աջափնյակ վարչական շրջնում։  Նրանց միացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ 

Փաշինյանը, դիմելով Աջափնյակի բնակիչներին, հայտարարեց, որ հավատում է ժողոորդի ստեղածար տաղանդին, աշխատասիրությանը։  Ըստ նրա՝ այս քայլարշավով ավարտվում է մարտի 31-ին սկսած քայլարշավի փուլը։

Երթն ընթանում  է «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով։

14:56


Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019թ. պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորություններ են ստեղծում:

«Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են՝ կախարդական փայտիկը ո՞րն է: Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է: Որտեղ եք տեսել, որ երկրում մեկ-երկու ամսում գրանցված աշխատողների թիվը 38 հազարով ավելանա: Բա կախարդական փայտիկ չի՞ այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում: Եթե կախարդական փայտիկ չի, մի հատ նմուշի համար չկեղծված ընտրություններ անցկացնեիք: Այո, կախարդական փայտիկ է, և այդ կախարդական փայտիկն ամեն օր գործում է: Կախարդական փայտիկ չի՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, և, ով զարմանք՝ քաղաքացիներն էլ իրեն են ողջունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, ովքեր ընկալել են իր ուղերձը ու իրենց աշխատակիցներին սպիտակ դաշտ են բերել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մարդկանց ամեն ինչով օգնելու են, որպեսզի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի, որպեսզի կարողանան հարստանալ և հարստացնել:

 


14:08

Նոր ԱԺ-ն կընտրվի ողջ ժամկետով գործելու համար, իսկ Արցախում տեղի կունենան ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ. Փաշինյանի արձագանքը Սեֆիլյանին


Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի համար, կարծես թե, ընտրությունները վաղուց տապալված են: Այս մասին համերևանյան երթին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե համերևանյան երթը նպատակ ունի տապալելու ընտրությունները:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո միանձնյա կառավարություն կձևավորեն, թե՞ ազգային համաձայնության կառավարություն կլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի հստակ ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն»: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե նոր ձևավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` ԸՕ-ն չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից, վարչապետի պաշտոնակատարն ասաց.  

«Բա ի՞նչ ենք արել, սևաթույր պաստառները չե՞ք տեսել…Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,-նշեց նա: 

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի մեկ այլ հայտարարությանը, թե մինչև 2020 թ-ի ընտրությունը պետք է հեղափոխություն, իշխանափոխություն տեղի ունենա նաև Արցախում, որպեսզի պայթյուն չլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն ասել է՝ լիարժեք աջակցությունն է հայտնում Արցախի իշխանություններին և ժողովրդին և համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, և ժողովուրդը կընտրի իշխանություն, որոշիչ ուժը Արցախն է:

 



13:59

Բարձրանալու են 350 հազար մարդու աշխատավարձերն ու 85 հազար մարդու թոշակները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019թ. աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ: «Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք 206 հազար մարդու աշխատավարձ: Նաև պետական հիմնարկներում կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում աշխատավարձերի բարձրացում այսօր արդեն տեղի է ունենում: Օրինակ, երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ Հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը բարձրացել են 30-50 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը: 


Նա հավելեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները ևս ավելանալու են:  «2019թ. կատարվելիք փոփոխությունների արդյունքում այլևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու: Այսինքն, մենք այդ մարդկանց մինչև հիմա թոշակը և նպաստը տալիս էինք՝ լավ իմանալով, որ դա չի բավարարելու, որպեսզի նրանք իրենց նվազագույն սննդամթերքն ապահովեն: Մենք այս տարի միանգամից 85 հազար մարդու թոշակ 10 հազար դրամով բարձրացնում ենք: Եվ մենք այս գործընթացը շարունակելու ենք, այդ թվում՝ պետական հիմնարկներում: Արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու և այդ միջոցներով աշխատավարձերը բարձրացվելու են: Այդ գործընթացն արդեն այսօր տեղի է ունենում»,- եզրափակեց Փաշինյանը:


13:08 

Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը, որը մեկնարկել է Նոր Նորքի 6-րդ զանգվածից արդեն հասել է Քանաքեռ- Զեյթուն: Փաշինյանի հորդորով երթի մասնակիցները ծափահարություններով ողջունում են իրենց հանդիպող քաղաքացիներին: 

Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա երթով մենք ամփոփում ենք ժողովրդական հեղափոխության առաջին շրջափուլը, և այսօրվանից մեկնարկում է ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը, որի ընթացքում պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ միլիոնավոր հայերի մասնակցությամբ, այնպես էլ տնտեսական հեղափոխությանը մեզանից յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի»: 

«Ով հաղթած է, «սիգնալ» տա», «Կեցցե, հայ ժողովուրդը» վանկարկումներով քայլերթը շարունակվում է:




11:56

Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան քայլերթը: «Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով: Ով ուզում է մեզ հետ քայլել, կքայլի, ով չի ուզում մեզ հետ քայլել, չի քայլի»,- նշեց Փաշինյանը:

Նա լրագրողներին նաև հիշեցրեց, որ երեկ հորդորել էր, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ըստ միջազգային չափորոշիչների՝ ինքը վարչական ռեսուրսներ է չարաշահել, հրապարկել այդ չափորոշիչները:

«Եկեք հրապարկենք չափանիշները, տեսնենք, որ մերկապարանոց հայտարարություններ չլինեն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ, անդրադառնալով ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է, Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Ես խնդրում եմ, առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես հանրապետականներին. որևէ մեկը գիտի՞, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ հանրահավաք անելու համար: Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ, քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն»,-նշել էր նա:


10:46 

Այսօրվա մեր երթը յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, որը պսակվեց ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ:

Այս մասին համաերևանյան երթի ժամանակ, դիմելով քաղաքացիներին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ըստ էության երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է, և կարող են ասել, որ շարժման հարթակը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ըստ նրա՝ խոստացել էին, որ ժողովրդի կամքը կդառնա քաղաքական գործոն, և այդպես էլ եղավ:





«Մենք ձեզ խոստացանք, որ ՀՀ-ում արմատախիլ կարվի ընտրությունների կեղծման, ընտրակաշառքներ բաժանելու, մարդկանց ճնշումների ենթարկելու պրակտիկան և ՏԻՄ ընտրությունների, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ձեզ խոստացել էինք՝ ՀՀ-ում արմատախիլ կարվեն մենաշնորհները, և հիմա այսօր ՀՀ ոչ մի շուկայում չկա մուտքի որևէ խոչընդոտ, այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,-շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ կատարել են կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու պարտավորությունը: Նա ընդգծեց՝ մարդկանց մանդատը ստանալու պարագայում  իրենց կառավարությունը այդ պարտավորությունը կշարունակի լիարժեք կատարել, ապա ընդգծեց, որ խոստացել էին, որ ՀՀ-ում չեն լինելու արտոնյալներ, բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, և այդ պարտավորությունն էլ են կատարել:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ խոստացել էին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել և կատարել են: «ՀՀ-ում իշխանությունը լիարժեք վերադարձված է քաղաքացուն, ժողովրդին, և առաջիկա ընտրություններում չկա որևէ այլ ուժ, պարզապես գոյություն չունի, բացի ժողովրդից, ով իրավունք ունի և հնարավորություն ունի որոշելու, թե ով լինի պատգամավոր, ով լինի վարչապետ, ով լինի իշխանություն»,-ընդգծեց նա:

Վերջինս նաև հայտարարեց, որ վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով: «Բոլոր մասնագետներն ասում են, և այս պահի տվյալներն էլ ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մենք 2018 թվականը կամփոփենք ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով: Սա առաջին անգամն է վերջին 15-20, գուցե 30 տարում: Հայ ժողովուրդն ազատ, հզոր և երջանիկ ապրելու է իր հայրենիքում»,- նշեց Փաշինյանը:





9:59 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթ է անցկացնում: Երթը սկսվում է Նոր-Նորքի 6-րդ զանգվածից: 

«Շարժվում ենք ռազմական ինստիտուտի հետևակի մարտական մեքենայի՝ ուղիղ դիմացի մայթից: Դուխով»,-ֆեյսբուքյան իր էջում նախապես գրել էր Նիկոլ Փաշինյանը:


Երթուղին հետևյալն է. 

Նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ: 




 
Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան