Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ կիրառված բռնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ կիրառված բռնությունը և ամոթանք է տվել նրանց, ում գործողությունների հետևանքով տուժել են օրինապահ մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիները և լրագրողները:
«Շնորհակալության մեր իրավապահ մարմիններին իրենց խիզախության և պրոֆեսիոնալիզմի համար: Ամոթ նրանց, ովքեր հարձակվել են նրանց վրա: Ամոթ նրանց, ովքեր բռնություն են գործադրել այլ քաղաքացիների նկատմամբ: Հանրապետությունում տեղ չկա նման բռնությանը», -РИА Новости-ի փոխանցմամ՝ թվիթերյան իր էջում գրել է Մակրոնը:
Վերջին տվյալներով՝ «դեղին բաճկոնների» շաբաթօրյա ցույցերին շուրջ 100 000 մարդ է մասնակցել, 130-ը ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ ցույցերը լուսաբանելիս տուժել էին RT France հեռուստաալիքի թղթակիցները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



