Հալեպի ուղղությամբ ահաբեկիչները քլոր պարունակող հրթիռներ են արձակել. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի բնակելի շրջաններից մեկն ահաբեկիչները հրետակոծել են քլոր պարունակող հրթիռներով, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը, հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Աղբյուրը նշում է, որ հրետակոծվել է Հալեպի ալ-Խալիդիա շրջանը, որի հետևանքով տուժել է մոտ երեսուն խաղաղ բնակիչ: Նրանք տառապել են շնչահեղձությունից և շտապ տեղափոխվել են հիվանդանոց:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինյալները կրակ են բացել նաև Ալ-Զահրա շրջանի և Նիլ փողոցի ուղղությամբ:
Հալեպի արվարձանում տեղակայված ահաբեկիչներն ականանատերերով և ինքնաշեն հրթիռներով պարբերաբար կրակի տակ են առնում քաղաքի ծայրամասերն ու կենտրոնը, ինչի հետևանքով զոհվում են բանակի զինվորներ և խաղաղ բնակիչներ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



