«Ռեալը» ձմռանը ջանք չի խնայի Ազարին եւ Կավանիին ձեռք բերելու համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ջանք չի խնայի Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու համար, հաղորդում է Don Balon-ը:
Ազարը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի եւ ցանկանում է տեղափոխվել Արքայական ակումբ: 27-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո: Գինը կարող է նվազել, եթե «Ռեալը» գործարքում ներառի Ասենսիոյին կամ մեկ այլ խաղացողի:
Էդինսոն Կավանին չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում, քանի որ լարված հարաբերություններ ունի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ եւ տանուլ է տալիս մրցակցությունը նրան ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



