Հունաստանում կնոջը դպրոցի վկայականը կեղծելու համար 10 տարվա ազատազրկման են դատապարտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի Գերագույն դատարանը կքննի առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն կնոջը 10 տարվա ազատազրկման են դատապարտել դպրոցում իր ուսման մասին տեղեկությունը չափազանցնելու համար:
53-ամյա կինը, որը 15 տարվա ընթացքում մանկապարտեզում հավաքարար է աշխատել, պարզվել է, որ վկայականը կեղծել է, որպեսզի ցույց տա, որ նա ավարտել է տարրական դպրոցի 6, այլ ոչ թե 5 տարին:
Տարածաշրջանային դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել հասարակությանը խաբելու մեղադրանքով, գրում է ВВС-ն:
Այս գործը Հունաստանում սկանդալ է առաջացրել: Հաջորդ շաբաթ Գերագույն դատարանի ավագ դատախազը պետք է ուսումնասիրի առաջին ատյանի դատարանի իրավական փաստարկները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



