Վաղվանից ակտիվորեն մասնակցելու եմ քարոզարշավին. Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Իմ քայլի» հանդիպումների գրաֆիկը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Վաղը մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, և ես իհարկե վաղվանից ակտիվորեն մասնակցելու եմ քարոզարշավին»: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և հրապարակեց իրենց հանդիպումների վաղվա գրաֆիկը:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները վաղը ժամը 11.00-ին լինելու են Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում, 13.30՝ Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում: Փաշինյանը ակնկալում է հանդիպումներ «բարձր և հաղթական տրամադրությամբ». նա նաև հայտնեց, որ մյուս օրերի գրաֆիկները ևս ինքը նախապես կհրապարակի:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



