Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի տարածքում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Նոյեմբերի 25-ի ցերեկը Սյունիքում և Արցախում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ, 26-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին կլինի արևմտյան 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը սպասվում է անձրև:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



