Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների ակտիվացումը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Վիսենտե Պարեդես Տոռեալբան, որպես Հայաստանում Վենեսուելայի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկկողմ միջպետական կապերի աշխուժացմանը և ամուր հիմքեր կստեղծի համագործակցության զարգացման համար:

Նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է փոխադարձ բարձրաստիճան այցերը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունն ու այն զարգացնելու նպատակով Հայաստանի և Վենեսուելայի խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային կառույցներում Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցերի քննարկումների ժամանակ Վենեսուելայի դիրքորոշումը և ընդգծել ՄԱԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար` նշելով, որ իր պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող հայ ժողովրդի համար այդ քայլը մեծ նշանակություն ունի, և մեր ժողովուրդն այն մեծապես գնահատում է:

Վենեսուելայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել պաշտոնն ու իր համար մեծ պատիվ է համարում հնամենի և հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելը՝ խորը հարգանք տածելով հայ ժողովրդի նկատմամբ:

ՀՀ Նախագահը և Վենեսուելայի դեսպանը քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու և տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:

 

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՈրքա՞ն հայ է բնակվում Վրաստանում Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի «Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը Ուկրաինան հիշեցրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագրի մասին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը «Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ «Աթենք»-ն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի Կազեմիրո. Մենք հիասթափեցրինք բոլոր բրազիլացիներին Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Վարչապետը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4,600 հեկտար տարածքում Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ «Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՉԼ. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումն Աբովյանում (վիդեո, ֆոտո) Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել «Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին «Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով Թալինում լիմոնադի արտադրական գործունեություն է կասեցվել Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը Վարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա Սողոմոնյան