Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների ամենամյա ավանդական հինգերորդ համաժողովը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ առողջարանային Ջերմուկում քաղաքում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական հինգերորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Վարչապետի խոսքով՝ հատկանշական է, որ ֆորումն անց է կացվում նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման օրը, և այս առիթով շնորհավորեց ՏԻՄ ներկայացուցիչներին:

«Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասն իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը և այլն։ Տարբեր ուղղություններով առաձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ, իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը և զարգացումը:

Համաժողովին մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Համաժողովը նաեւ լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար: Համաժողովի շրջանակում կքննարկվեն ՏԻՄ մասին նախագծեր, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը ուղղված նախագծեր, ինչպես նաեւ գյուղական, բնապահպանական եւ զբոսաշրջության զարգացման նախագծեր: Օգտվելով առիթից՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց համաժողովին ներկա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ՀՀ կառավարությանն օժանդակելու պատրաստակամության համար:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ «Լավագույն համայնք-2015» մրցանակաբաշխությունը:

Նարեկ Միրզոյան, Past.am

Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտելԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Կինը գումար չտալու պատճառով սպանել է ամուսնունՓաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ Խանդանյանին