Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայոց լեզու» առարկայից կանցկացվի կենտրոնացված քննություն, քննական թեստի նմուշն արդեն հրապարակվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն անցկացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ եթե մինչև հիմա ավարտական քննություններն աշակերտները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա այս անգամ «Հայոց լեզու» առարկայի քննությունը պետք է հանձնեն արդեն կենտրոնացված:

«Հանրապետությունում ստեղծվելու է 250-ից ոչ պակաս քննական կենտրոն մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում, գյուղերում: Քննության կազմակերպիչները լինելու են ոչ տվյալ դպրոցի ուսուցիչները: Մենք ունենալու ենք հայոց լեզվի մասնագետների խմբեր՝ տեղում թեստերը ստուգելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ 12-րդ դասարանում կենտրոնական քննություն անցկացնելը նույնպես քննարկվում էր, սակայն որոշվեց, որ առայժմ կանցկացվի միայն 9-րդ դասարանում «Հայոց լեզու» առարկայից: Կարո Նասիբյանը նշեց, որ 9-րդ դասարանում քննության ընթացքում, եթե նախորդ տարիներին հանձնարարվում էր փոխադրություն, ապա այս անգամ լինելու է թեստային աշխատանք:

«Թեստը բաղկացած է լինելու 3 մասից՝ ընտրովի պատասխանով առաջադրանք, կարճ պատասխանով առաջադրանք, որտեղ աշակերտն ինքն է իր ձեռքով գրում պատասխանը և շարադրանքի մաս: Այստեղ ավանդական ազատ շարադրություն չի լինելու: Լինելու է տեքստ, և աշակերտն այդ տեքստի վերաբերյալ արտահայտելու է իր կարծիքը, գնահատելու է գործողությունները: Շարադրանքը լինելու է 50-70 բառի սահմաններում, 5-10 նախադասության շրջանակում: Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնացված քննությունը նախատեսված է անցկացնել 2019 թվականի մայիսի կեսերին, կմասնակցի 31 հազար 300-ից ավելի աշակերտ:

Նախնական պայմանավորվածության համաձայն, կանցկացվի նաև վերաքննություն, ինչը նույնպես կենտրոնացված է լինելու:

«Մենք իրականացնում ենք արտաքին ընթացիկ գնահատում տարբեր առարկաներից, իրականացնում ենք նաև միջազգային ստուգատես: Մեղմ ասած, արդյունքներն այնքան էլ լավը չեն: Կանխավարկած կա, որ դպրոցներում օգնում են քննություն հանձնողներին»,-ավելացրեց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը դպրոցներին արդեն տեղեկացրել է փոփոխությունների մասին: Ըստ Կարո Նասիբյանի՝ մինչև մայիս ժամանակ կա, կարող են պատրաստվել:

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել