Պուտինի եւ Թրամփի հանդիպումը պատրաստվում Է, չնայած Ուկրաինայի նավերի հետ կապված միջադեպին. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ հանդիպումը նախապատրաստվում Է»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կարող Է արդյոք Կերչի նեղուցի միջադեպն ազդի համապատասխան պլանների վրա: «Քսանյակի» գագաթնաժողովը Արգենտինայի Բուենոս-Այրեսում տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



