Հնդկաստանի հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհի զոհ Է դարձել առնվազն 10 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն տասը մարդ Է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգի Փրաթափգարհ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, 12-ից ոչ պակաս մարդ ստացել Է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Այդ մասին հունիսի 19-ին հաղորդել Է տեղական NDTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հոսպիտալ, հինգ հոգի օրհասական վիճակում Է:
Այս պահին ոստիկանության աշխատակիցները կատարում են պատահարի հետաքննություն, նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ Է դարձել կարճ միացումը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



