Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պայմանագրի շուրջ գործընթացը դեռ չի մեկնարկել». Դավիթ Բաբայան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի հնարավոր կնքումը կարևորվել է թե՛ փորձագիտական շրջանակների, թե՛ նաև պաշտոնյաների մակարդակով: Մասնավորապես՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խիստ հրատապ էր համարել պայմանագրի կնքումը ու հույս հայտնել, որ Հայաստանի ԱԺ ընտրություններից կարճ ժամանակ անց այդ փաստաթուղթը պատրաստ կլինի:
 
«Փաստը» Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են աշխատանքները: «Այդ պայմանագրի ստորագրումն ու բուն գործընթացը դեռ մեկնարկած չեն: Դեռ միայն խոսակցություններ, կարծիքներ և ինչ–որ քննարկումներ կան, բայց դեռևս չի եկել այն պահը, որ ասենք, թե մեկնարկել է այդ գործընթացը, ինչ փուլում է, և երբ է լինելու վերջնական ստորագրումը: Նախևառաջ այդ փաստաթղթի վրա պետք է աշխատանք տարվի, պետք է լինեն տարբերակներ, տեքստ պետք է լինի և այլն, և այլն: Դեռ վաղ է խոսել նման պայմանագրի մասին: Ժամանակը ցույց կտա՝ ե՞րբ է լինելու, լինելո՞ւ է առհասարակ… Պետք է սպասել»,–մեզ հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:
 
Նրա հետ զրույցում անդրադարձանք նաև հատկապես վերջին շրջանում օրակարգային հարց դարձած՝ Արցախը բանակցային կողմ վերադարձնելու խնդրին:
 
Անդրադառնալով զարգացումներին՝ Դ. Բաբայանը նշեց. «Որպես բանակցային կողմ Արցախի կարգավիճակի վերականգնման միակ խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է, ուրիշ ոչ մի խոչընդոտ չկա: Առավել ևս՝ հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք որևէ ազդեցություն չեն ունենում այս գործընթացի վրա կամ, եթե ունենում են, ապա շատ քիչ: Հիմնական պատասխանատուն Ադրբեջանն է, որը պարզապես իր ապակառուցողական քաղաքականության միջոցով, փաստորեն, խարխլեց բանակցային լիարժեք ձևաչափը՝ դրանով իսկ ավելի դժվարեցնելով վերջնական կարգավորումը: Բացի այդ, պարզ է, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ այդ հարցը կարգավորել: Մեծ հաշվով՝ դեռևս բավականին ջանքեր պետք է գործադրվեն, որ Արցախը նորից վերականգնի բանակցային գործընթացում ունեցած իր կարգավիճակը»:
 
Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև այս առումով մեսիջներ կան, պաշտոնական Երևանը ևս շարունակում է այս ուղղությամբ շեշտադրումներ անել, բայց հարցն այլ դաշտում է. «Թեև միջազգային հանրությունը կարծես ևս հասկանում է այդ ամենը, բայց Ադրբեջանի քաղաքականությունը մնացել է անփոփոխ: Սա նշանակում է, որ ժամանակ և ջանքեր են պահանջվելու, որպեսզի լիարժեք ձևաչափը վերականգնվի»:
 
Ինչ վերաբերում է ԱՀ նախագահի՝ ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցերից հետո Ադրբեջանի հղած բողոքներին ու հայկական կողմից անհրաժեշտ հակազդեցության մասին հնչեցրած դիրքորոշումներին, Դավիթ Բաբայանն ընդգծեց. 
 
«Ադրբեջանին հակազդելը մեզ համար ինքնանպատակ չէ, երբևիցե չի եղել և չի էլ լինի: Մենք մեր աշխատանքը կատարում ենք, զարգացնում ենք մեր երկիրը, կապեր ենք հաստատում տարբեր երկրների թե՛ հասարակական, թե՛ մարդասիրական, թե՛ մշակութային և թե՛ քաղաքական հատվածների ու միավորումների հետ: Սա է մեր պատասխանը: Եվ մենք դա անում ենք ոչ նրա համար, որ Ադրբեջանն իրեն վատ զգա, «հիստերիայի» մեջ ընկնի և սկսի ինչ–որ քաղաքականություն վարել: Ամենևին: Դա մեր քաղաքականությունն է, որը մեր պատասխանն է այն բոլոր հակառակորդներին, որոնք չեն ուրախանում հայոց պետականության ամրապնդմամբ և Արցախի զարգացմամբ: Պետությունն ու ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելը, կապեր հաստատելը և դրանք խորացնելը ևս մեր պատասխանն է»:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան