ՃՏՊ Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհին. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 2001 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



