Փաշինյանը ներկայացրել է Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախապայմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Ընդհանրապես, Հայաստանում բացառվելու է այն պրակտիկան, երբ առանց համայնքի համաձայնության որևէ խոշոր բնապահպանական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվում։ Շնողի ՀԷԿ-ը չի կարող կառուցվել առանց համայնքի համաձայնության. եթե անհրաժեշտ լինի համայնքային հանրաքվե կիրականացնենք»,- շեշտեց Փաշինյանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



