ԱՄՆ-ը մտադիր է դիտակետեր տեղակայել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգները դիտորդական կետեր կտեղակայի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է միջազգային ռազմական կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Շոն Ռայանը:
«ԱՄՆ ուժերը դիտորդական կետեր են ստեղծում Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում, որպեսզի փակեն ԻՊ-ի ահաբեկիչների՝ Թուրքիա փախչելու ուղիները: Այդ դիտակետերը հավելյալ թափանցիկություն կհաղորդեն և թույլ կտան ավելի լավ պաշտպանել Թուրքիան ԻՊ-ի ահաբեկչական տարրերից», - ասել է ամերիկացի գեներալը:
Ռայանի խոսքով՝ Թուրքիային տեղյակ են պահել կատարվող գործողությունների մասին: Գեներալը նշել է, որ իրենք դեռ հարմար վայր են փնտրում: Նա չի հստակեցրել նախատեսված դիտակետերի քանակը՝ հաշվի առնելով արշավի անվտանգությունը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



