Մոսկվայի առեւտրական կենտրոններից մի քանի հազար մարդ Է տարհանվել պայթյունի սպառնալիքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի մայրաքաղաքի տասն առեւտրական կենտրոններից մի քանի հազար մարդ Է տարհանվել պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Օպերատիվ ծառայությունները պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումներ են ստացել տասից ավելի առեւտրական կենտրոններում: Շենքերից տարհանվել Է մի քանի հազար մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը: «Ականապատված» առեւտրական կենտրոնների թվում են՝ «Ցվետնոյ»-ը, «Ատրիում»-ը, «Մեգապոլիս»-ը, «Կապիտոլի»-ն եւ «Գորբուշկին դվոր»-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



