ԱՄՆ-ն Իրանի 2 քաղաքացու է ընդգրկել կիբեռպատժամիջոցների ցանկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգներն Իրանի երկու քաղաքացու է ներառել կիբեռպատժամիջոցների ցանկում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
ԱՄՆ ֆիննախարարության տվյալներով՝ երկրորդական պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել են Մոհամադ Գորբանիանը՝ EnExchanger կեղծանվամբ, և Ալի Խորաշադիզադեն՝ Iranvisacart մականվամբ:
Երկրորդական պատժամիջոցների ցանկում հայտնվում են արդեն իսկ ցուցակում ընդգրկված անձանց հետ առնչություն ունենալու համար: Նրանք երկուսն էլ առնչություն ունեն թվային արժույթի առևտրի հետ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



