Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, շատ ավելի կարևոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մեզ մեղադրում են արցախյան բանակցային գործընթացը առկախելու և ՀԱՊԿ-ի գործընկերների հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ․Սևանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ցանկանում է արձագանքել դրանց:

«ՀԱՊԿ-ի հետ կապված մենք ոչ թե վատթարացրել ենք մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ը, այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որ մենք ժառանգել ենք մեր նախորդներից այդ և այլ կազմակերպությունների հետ մեր հարաբերություններում,- ասաց նա՝ նշելով, մտադիր չեն համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ,-մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ-ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները մեր դաշնակիցների առջև և նաև հստակեցնենք մեր դաշնակիցների պարտականությունները մեր առաջ և կազմակերպության պարտականությունները մեր առաջ»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք այդ հարցերը բարձրացնում են Հայաստանի գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար: Նրա խոսքով՝ եթե  այսպես չանեն, ապա առավել շատ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ի համար:

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, շատ ավելի կարևոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում: Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի և Արցախի շահերը»,- ասաց նա:

Անդրադառնալով  իր կառավարությանն ուղղված մեկ այլ մեղադրանքի, թե կասեցրել են արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ նա ասաց․ «Մենք ոչինչ չենք կասեցրել:

 
 

Ընդհակառակը, մենք այս ընթացքում բանակցային շատ կոնկրետ արդյունքներ ենք արձանագրել․ սահմանին տիրող համեմատական խաղաղությունն է, և հրադադարի ռեժիմը երբեք այնքան չի պաշտպանվել վերջին 15 տարիների ընթացքում, քան հիմա»: Այնուհետ նա հավելեց, որ հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները հիմնախնդրի լուծման վերաբերյալ տարբեր են: Նա հիշատակեց, որ ՀՀ-ն միշտ ասել է, որ կողմ է խաղաղ բանակցային ճանապարհով հիմնախնդրի լուծմանը:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ինքը հայտարարել է, որ ինքը բանակցելու է բացառապես Հայաստանի անունից, չի կարող բանակցել Ղարաբաղի իշխանությունների անունից: «Կարևոր ենք համարում Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց»,- ասաց նա՝ հավելելով, որ կոպտագույն սխալ է համարում Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը:

Հետագայում Ղարաբաղը դուրս մղվեց, այդ թվում Հայաստանի մասնակցությամբ: «Դա կոպտագույն սխալ է, որի հետևանքները մենք մինչ հիմա զգում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ բոլոր ջաները գործադրելու են դա ուղղելու համար:

 

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան