Երևան, 06.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԳ նախարարը Արարատյան բակալավրիատում ուսումնասիրությունները դեռ չավարտված կանխակալ հայտարարություններ է անում, ինչը հոգեբանական բեռ է դնում ստուգողների վրա. «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն  ավարտում է Արարատյան բակալավրիատի ուսումնասիրությունների երկրորդ փուլը: Tert.am-ը «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանից հետաքրքրվել է, թե ինչ փուլում են մայիսին սկսած ուսումնասիրությունները, ֆինանսական չարաշահումներ, հայտնաբերվել են արդյոք չարաշահումներ։

«Մայիսից ի վեր՝ հինգ ամիսների ընթացքում, կատարվել են միայն ֆինանսական ուսումնասիրություններ, վերջին երկու շաբաթում է ԿԳՆ-ն սկսել ծրագրի բովանդակային ուսումնասիրություն, որի համար, ակնհայտորեն, ավելի շատ ժամանակ էր անհրաժեշտ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ կրթության նախարարը դեռևս ուսումնասիրությունների ընթացքում` նախքան արդյունքները, կանխակալ հայտարարություններ է անում, ինչը հոգեբանական բեռ է դնում ստուգողների վրա  և ակնհայտորեն ուղղորդում է ուսումնասիրությունների ընթացքը»,- նշել է Կոշեցյանը:  

– Ի՞նչ հետևանքներ է ունեցել Կրթության գերազանցության ազգային ծրագրի ֆինանսավորման դադարեցումը։ Ի՞նչ կասեք հոկտեմբերին ձեր և ԿԳՆ–ի միջև կնքված համաձայնագրի և հուշագրի մասին։ Ի՞նչ ենք դրանք փաստում։

- Փաստացի, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) ֆինանսավորումը, որի շրջանակում պետք է իրականացվեր Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ներդրումը ՀՀ մարզային դպրոցներում, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է, և այն՝ որպես պետական ծրագիր,  փակված է։ Ծրագիրը պետական է, իսկ դրա կասեցման արդյունքում սեպտեմբերի 1-ից հանրապետության մարզերի 14 դպրոցներ զրկվեցին դրանից օգտվելու հնարավորությունից, մինչդեռ հաջորդ փուլերով դպրոցների ցանկը պետք է ընդլայնվեր՝ աստիճանաբար ընդգրկելով բոլոր ավագ դպրոցները։ Ծրագիրը կյանքի է կոչվել լայնամասշտաբ հանրային քննարկումների արդյունքում  և ընդհատվել՝ առանց հաշվի առնելու բազմաթիվ մասնագետների և ուսուցիչների կարծիքները:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ մեր և ԿԳՆ-ի միջև ստորագրած համաձայնագիրը փաստում էր, որ որևէ  բացահայտված չարաշահում, խախտում չի եղել։ Համաձայնագրում նաև նշված են ծրագրի մեկնարկից մինչև հոկտեմբերի 1-ը պետությունից ստացած բոլոր միջոցների չափն ու այն գումարի չափը, որը ետ է վերադարձվել պետությանն այս եռամսյակի համար։

ՀՀ ԿԳՆ-ի հետ հոկտեմբերին նաև ստորագրվել է հուշագիր, որով կողմերն ամրագրում են, որ փորձելու են ջանքեր ներդնել ծրագրի շարունակականությունն ու միջազգային ճանաչումը պահպանելու համար։ Որքանով այդ ցանկությունը իրականություն կդառնա՝ այս պահի դրությամբ չեմ կարող ասել։

Համաձայնագիրն ու հուշագիրն ամբողջությամբ հրապարակել ենք՝ հանրությանը գործընթացին փաստերով ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով։

-Տեղյակ ենք, որ մայիսին կրթության նախարարի հայտարարությունից հետո Արարատյան բակալավրիատում աուդիտ-ուսումնասիրություն է անցկացվել։ Դրա արդյունքներն ի վերջո ձեզ տրամադրվեցին։ Չարաշահումներ հայտնաբերվե՞լ են։

-Մայիսին, երբ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասշտաբային աուդիտ սկսելու վերաբերյալ առաջին հայտարարությունն արեց և անգամ կանխորոշեց, թե ինչպիսի արդյունքներ կլինեն, մեկնարկեց եռօրյա ուսումնասիրություն։ Ճիշտ է՝ մի քանի օրը դարձավ մի քանի ամիս, բայց այդ ստուգման/ուսումնասիրության պաշտոնական եզրակացությունը այդպես էլ մեզ չտրամադրվեց։ Փոխարենն իր հարցազրույցներից մեկում ԿԳ փոխնախարարը փաստեց, որ ֆինանսական մասում չարաշահումներ կարծես թե չկան։ Ես հույս ունեմ, որ այժմ, երբ նախարարությունը երկրորդ փուլով սկսել է ուսումնասիրություն, որը շարունակվելու է մինչև նոյեմբեր 30-ը, կամփոփի այն պատշաճ եզրակացությամբ և կտրամադրի մեզ, որպեսզի մենք կարողանանք դրա վերաբերյալ փաստերով հիմնավորված մեր դիրքորոշումը ներկայացնել։

Ի դեպ, ծրագրի իրականացման մեկնարկից մինչ օրս ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում վերջինիս մշտապես՝ սահմանված ժամկետներում, տրամադրվել են տարեկան ու եռամսյակային հաշվետվություններ՝ թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական։ Այս ընթացքում որևէ տեղեկություն չենք թաքցրել, և այսօր էլ ՀՀ ԿԳՆ-ին տրամադրում ենք բոլոր այն նյութերը, որոնց վերաբերյալ հարցում ենք ստանում իրենցից կամ իրենց փորձագիտական խմբերից։

Նաև նշեմ, որ ծրագրի բովանդակային հաշվետվությունները ու կատարված աշխատանքները պարբերաբար արտացոլվել են հիմնադրամի կայքում։ Հետևաբար՝ մեր փակ լինելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

- Ի՞նչ ուսումնասիրություններ են հիմնադրամում ընթանում այսօր։ Ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում և ովքե՞ր են ներգրավված այդ աշխատանքներում։

-Այժմ ընթանում է ուսումնասիրության երկրորդ փուլը, որի իրականացման համար ստեղծվել է համակարգող թիմ և մի քանի աշխատանքային խումբ, որոնք անդրադառնում են ծրագրի թե՛ բովանդակային կողմին, թե՛ ֆինանսական որոշ հարցերի։ Փաստենք, որ մինչ օրս մենք մեր ձեռքի տակ չունենք որևէ մեթոդաբանություն, որով կատարվում է ուսումնասիրությունը,  և չգիտենք, թե ինչ հարցադրումների են պատասխանելու, ինչ եզրակացության պետք է գան, ինչն ինչի հետ են համադրելու։ Մեծ հարգանքով ենք վերաբերվում մասնագետներին, որոնք ԿԳՆ-ի կողմից ներգրավված են ծրագրի բովանդակային մասն ուսումնասիրող հանձնաժողովում, և որևէ կերպ կասկածի տակ չենք դնում նրանց հեղինակությունն ու համբավը, սակայն այստեղ կա մի քանի կարևոր հանգամանք։ Նախ՝ մեթոդաբանություն չկա. որևէ կրթական ծրագիր ամբողջականություն է և պետք է վստահ լինենք, որ ուսումնասիրելիս հաշվի  են առնվել բոլոր տարրերը: Երկրորդ՝ աշխատանքային խմբի  մասնագետները չպետք է ունենան հետաքրքրությունների բախումներ՝ այդ թվում նախարարության հետ. ԿԳԱԾ-ը ուսումնասիրող մասնագիտական խմբերում ներառված են փորձագետներ, որոնք նախկինում եղել են «Այբ» կրթական հիմնադրամի աշխատողներ։

– Ի վերջո, ո՞րն է Արարատյան բակալավրիատի ներդրման հիմնական նպատակը։ Արդյո՞ք այն տանում է դեպի կրթության «էլիտարացում»։

- Որպես պետական՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրն ի սկզբանե բխել է երկրի համար մշակված կրթության ռազմավարությունից. կար ներդրման հստակ ծրագիր։ Այն, ինչ մենք անում ենք, ինչին մենք հավատում ենք, բոլորովին էլիտարացում չէ։ Սա հնարավորություն է բոլոր հայ երեխաների համար։  Մենք այցելել ենք մարզեր, անցկացրել բազմաթիվ հանրային լսումներ, մարզային դպրոցներին տվել ենք ներգրավվելու ազատություն, մշակել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք Արարատյան բակալավրիատի ուսուցիչներին ընձեռում են բոլոր աշակերտներին դասավանդելու հնարավորություն՝ անկախ  նրանից՝ նրանք Արարատյան բակալավրիատով են սովորելու, թե ոչ։ Ծրագիրը հասանելի էր դառնալու բոլորին և անվճար։ Եվ սա ասելով՝ պետք է պարզապես ընդգծեմ՝ ծրագիրն էլիտարացման  (այդ բառի այն վատ մեկնաբանությամբ, որը դրվում է դրա իմաստի հիմքում վերջին շրջանում) տարրեր կամ նպատակ չունի։ Այն ունի նպատակ՝ ձևավորելու ազգային կրթական ծրագրով կրթված, ակադեմիական ուժեղ գիտելիքներով և հմտություններով զինված հայ քաղաքացիներ, որոնք մրցունակ կլինեն աշխարհում։ 

- Արարատյան բակալավրիատի ձեռքբերումներից մեկը համարվում է քննական կենտրոնը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

-ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը վերջերս տված իր հարցազրույցի մեջ իրավացիորեն նշել է, որ Արարատյան բակալավրիատը ամբողջություն է և ունի մի քանի բաղադրիչ, և որ այդ հաջողված բաղադրիչներից կամ ձեռքբերումներից մեկը քննական կենտրոնն է: Դրա ստեղծման վրա հսկայական ջանքեր ու միջոցներ են ներդրվել։ Դա կարողություն է, որը ստեղծված է Հայաստանում Արարատյան բակալավրիատի շրջանակներում:  Ցավով պետք է փաստեմ, որ այն կայացրած մասնագետներն այլևս չեն աշխատում «Այբ»-ում, որովհետև հոկտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով ծրագրի ֆինանսավորումը դադարեցվել է, և աշխատողներն այլևս չունեն աշխատելու հնարավորություն։ Բնականաբար, քննական կենտրոնը միջազգային ճանաչման կարևորագույն նախադրյալներից մեկն էր, և առանց քննական կենտրոնի աշխատանքի միջազգային ճանաչումը պարզապես հնարավոր չէր լինի։ Հաջորդ կարևոր բաղադրիչը, որը կարևորել է տկն Անափիոսյանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն է՝ իր տեսակի մեջ եզակի ծրագիր մեր երկրում,  որը նույնպես մեծ ներդրումների արդյունքում է իրականացվել, և այսօր արդեն ունենք պատրաստված մասնագետներ, որոնք կարող են մեծ օգուտ տալ մեր երկրին։

- Արարատյան բակալավրիատի կրթական ծրագիրը կարճ ժամանակում միջազգային ճանաչման է հասել։ Ի՞նչ առավելություն է դա տալիս։

- Այն, որ հասել ենք միջազգային ճանաչման այսքան կարճ ժամանակում, Հայաստանի կրթության  կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Միջազգային ճանաչումը ոչ թե նպաստում է պատրաստված երեխաների արտահոսքին, այլ մեր հասարակությանը տալիս է վստահություն առ այն, որ մեր երեխաները Հայաստանում ստանում են հայալեզու այնպիսի կրթություն, որը համազոր է միջազգային լավագույն կրթական չափանիշներին։ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ամբողջություն է՝ դրան համապատասխան մանկավարժությամբ ու գնահատման համակարգով, և հենց այդ ամբողջությունն է համաքննվել Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության (UK NARIC) կողմից։

- Կներկայացնե՞ք դեռևս նախորդ իշխանության օրոք մշակված «Ուսուցիչ» ծրագիրը։

- ԿԳԱԾ-ը պետական ծրագիր է, այն չի կարող իրականացվել պետական կրթական քաղաքականությունից դուրս։ Այս առումով ուրախ ենք, որ դեռ նախկին իշխանության օրոք մշակված «Ուսուցիչ» ծրագիրը կյանքի է կոչվելու։ Այս երկու փաստը շեշտում եմ այն պատճառով, որ թե՛ ԿԳԱԾ-ը, թե «Ուսուցիչ»-ը պետական ծրագրեր են, և թե՛ «Ուսուցիչ» ծրագրի, և թե՛ ԿԳԱԾ-ի շրջանակում Արարատյան բակալավրիատի ներդրման մեկնարկը հաշվարկված էին այնպես, որ գոնե վարձատրության տեսանկյունից ուսուցիչների շրջանում բևեռացումներ և խտրականության դրսևորումներ չլինեին, և յուրաքանչյուր ուսուցիչ կարողանար վաստակել իր գիտելիքներին և հմտություններին համապատասխան գումար։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում Արարատյան բակալավրիատի փուլային ներդրումը։

- Լավ է, որ կրթության ոլորտի ներկայիս պատասխանատուները պատկերացնում են, որ հանրակրթական դպրոցներում կրթության որակը բարձրանալու դեռ շատ տեղ ունի։ Հենց դրանով է պայմանավորված, որ Արարատյան բակալավրիատի ներդրումը հնարավոր չէր միանգամից բոլոր դպրոցներում, և որոշվել էր ծրագրի ներդրումն իրականացնել փուլային՝ աստիճանական տարբերակով, որպեսզի հիմնական դպրոցներն էլ ձգտեին բարձրացնել իրենց որակը և այնպիսի աշակերտներ պատրաստեին, որոնք կկարողանային հետագայում հանգիստ ընդունվել Արարատյան բակալավրիատի դպրոցներ։

Կրթությունը, այդ թվում և՝ «Այբ» կրթական հիմնադրամն իր ծրագրերով, քաղաքականությունից դուրս են, և պետք է ոլորտը հեռու պահել հնարավոր շահարկումներից։

 

Վրաստանը հայտնել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող օտարերկրացու ձերբակալման մասինBrent նավթի իրական գները ռեկորդ են սահմանում. ֆիզիկական նավթը գնահատվում է 141 դոլար՝ մեկ բարելի դիմացԳարնանային առավոտյան ռեժիմ. Ինչպես «արթնացնել» մաշկը և վերականգնել դրա թարմությունըԼուիզիանայում հարբած հաշմանդամ վարորդը տոնական շքերթի ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ. կա առնվազն 13 վիրավորԱմերիկան պատմություն է սովորել Իրանից, բայց դեռ պետք է հասկանա իշխանության աշխարհագրությունը. ՎելայաթիՆեթանյահուն շնորհավորել է Թրամփին ամերիկացի օդաչուի փրկության առիթով Ինչպես են ԱՄՆ ուժերն իրականացրել իրենց պատմության ամենահամարձակ գործողություններից մեկը. The TelegraphԻրանի հետ գործարքը հնարավոր է մինչև երեքշաբթի, այլապես ամեն ինչ կպայթեցնեմ. ԹրամփԳիտնականները գտել են «էպիլեպսիայի աղբյուրը», որը ձևավորվում է դեռևս նախքան ծնունդըՁեր անխոհեմ գործողությունները յուրաքանչյուր ընտանիքի համար ԱՄՆ-ն իսկական դժոխքի են վերածում. Ղալիբաֆը՝ Թրամփին2 հազար տարեկան բնակատեղի է հայտնաբերվելԳինու չափավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել տղամարդկանց կենսաբանական ծերացումը. International Journal of Public HealthԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանըԱՄԷ-ն հայտնել է ԱՄՆ-ին միանալու պատրաստակամության մասին՝ «Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար»«Ուրատուն» հաղթեց Վելոսայի հեթ-տրիկի շնորհիվ եւ առաջատարն է Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասինԼավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին և քրդերին. Թրամփ Գումարն արդեն հորիզոնում է. 3 կենդանակերպի նշաններ մտնում են բարգավաճման շրջան մինչև ապրիլի 19-ըՀռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը ՀՊԼ․ «Նոա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը Կինը երեխա է լույս աշխարհ բերել հենց մարզապալատում՝ Կանադայում NHL-ի խաղի ժամանակՈւկրաինան մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ Patriot-ի հրթիռներ տրամադրելու խնդրանքով. The TimesԵղվարդում «Opel» է այրվել Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ1 զnh, 2 վիրավnր. ողբերգական ավտովթար Արագածոտնում Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Նոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըԱշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին