Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մենք գալիս ենք նոր էջ բացելու ձեր քաղաքի կյանքում․ ԼՀԿ քարոզարշավը Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս պահին Գյումրի քաղաքում է։ Ներկա են համամասնական ցուցակի առաջին 3 համարներն ու ռեյտինգային ցուցակները։ Այս անգամ մարզային քարոզարշավին ներկա  էր նաև ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանը, որը հիմնականում քարոզարշավ էր իրականացնում Երևանում։

Գյումրիում ԼՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մկրտիչ Մկրտչյանը նշեց, որ ԼՀԿ-ն միշտ Շիրակի մարզում բավականին ուժեղ թիմ է ներկայացրել։

«Հուսով ու վստահ եմ, որ մեր թիմը շատ բարձր քվեներով դեկտեմբերին 10-ին կներկայանա հանրությանը։ Կոչ եմ անում բոլորիս դեպի արդար, ազնիվ ընտրություններ»,- ասաց Մկրտչյանը։

Պատգամավորի թեկնածու առաջադրված Սևակ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ինքը ԼՀԿ-ով է առաջադրվել, որովհետև այստեղ չկան նախկին իշխանավորներ.«Մեր թիմում չկան նախկին ռեժիմի ներկայացուցիչներ, չկան թալանչիներ։ Սիրելի՛ շիրակցիներ, հույս ունեմ, որ ձեր քվեն դեկտեմբերի 9-ին կտաք «Լուսավոր Հայաստանին»»,- շարունակեց նա։

ԼՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց, թե ինքը լավ գիտի՝ ինչ խոստումներ են տրվել գյումրեցիներին, որոնք չեն կատարվել։  Նա շիրակցիներից ներողություն խնդրեց բոլոր չկատարված խոստումների համար։

«Մենք գալիս ենք նոր էջ բացելու ձեր քաղաքի կյանքում, Շիրակ աշխարհի կյանքում, մեր լուսավոր, բանիմաց, հմուտ ու լայնախոհ թիմով, գալիս ենք թողած մռայլ ժառանգությանն ասելու՝ լույս, եղիցի լույս։ Խավարը մեզանում մերժված է, այլընտրանք չկա լույսին»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ իրենք կպահեն երկրում կատարված փոփոխությունների թիկունքը՝ չթողնելով, որ հեղափոխություն անշրջելի լինի։

ԼՀԿ փոխնախագահ, համամասնական ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանն էլ շեշտեց, որ Շիրակի մարզն ու Գյումրին շատ կարևոր տեղ են զբաղեցնում։ Նա նկատեց, որ միշտ Շիրակի մարզը համարվել է ամենաաղքատը։

«Այն մարզը, որը տալիս է լավագույն սպորտային մարզիկներին, նման ցուցանիշ ունի։ Ինձ համար Շիրակի մարզի աղքատությունը վաղուց զուտ վիճակագրական թվեր չեն, այլ դրանք մարդիկ են, ընտանիքներ, երեխաներ, կյանքեր»,- ասաց նա՝ թվարկելով գործնական քայլեր Շիրակի մարզի կյանքի բարելավման համար։

ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ Գյումրիում բոլորի ելույթները տխուր են, և շեշտեց, որ ժամանակն է խնդիրների լուծման։

«Մենք պետք է ձեր աջակցությունը, մեր թիմում ձախողված մարդիկ չկան,  մենք գնում են մեր գիտելիքը, փորձը ներդնելու ՀՀ ապագա շինարարության մեջ»,- ընդգծեց  Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ մինչ Գյումրի քաղաքը «Լուսավոր Հայաստանը» Արթիկում էր, որտեղ էլ ԼՀԿ  կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս ընտրություններն արտահերթ են և տարբերվում են նախորդ ընտրություններից այն բանով, որ առաջին անգամ ենք խորհրդարան ընտրելու հեղափոխությունից հետո։ Նան նաև նշել էր, որ ԼՀԿ-ն «կռվում» է 2-րդ  տեղի համար, մյուս ուժերը՝ լուսանցքում չմնալու, ջրի երեսին մնալու համար։ 

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի