ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 քաղաքացի է զոհվել. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով ՄԱԿ-ի տվյալները:
Ինչպես հաղորդվում է, ավիահարվածը հասցվել է հինգշաբթի Հելմենդ նահանգի տարածքում՝ աֆղանական և ամերիկյան ուժերի համատեղ գործողությունների ժամանակ:
Աղբյուրի տվյալներով՝ 10 երեխա և 8 կին է զոհվել: Ամերիկյան ուժերի խոսքով՝ իրենք հետաքննություն են իրականացնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի օգոստոսին կրկին նոր զորք էր ուղարկել Աֆղանստան՝ պայքարելու «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դեմ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



