Ալյասկայում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Ալյասկա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS), երկրաշարժի հզորությունը կազմել է 6.6 մագնիտուդ:
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է նահանգի Անկորիջ խոշորագույն քաղաքից 12 կմ հեռավորությամբ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 35.5 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել Բուենոս Այրեսի մոտակայքում, որտեղ մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



