Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի Սան Պաուլո քաղաքի հյուսիսում մասնավոր փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Սան Պաուլոյի փրկարար ծառայությունը:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով ևս 12 մարդ վիրավորվել է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Նոյեմբերի 26-ին չորս մարդ էր զոհվել Բրազիլիայի արևելքում երկշարժիչ ինքնաթիռի վթարի հետևանքով: Բելու Օրիզոնտիից թռնող ինքնաթիռը կործանվել էր Ժեկիտայի քաղաքում՝ վայրէջքի պահին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



