94 տարեկանում մահացել է Ջորջ Բուշ ավագը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը:
Բուշը մահացել է նոյեմբերի 30-ին: Նրա ներկայացուցիչները հայտարարության մեջ գրել են, որ Բուշ ավագի հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի ավելի ուշ:
Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:
Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի կինը՝ Բարբարա Պիրսը մահացել էր 2018 թվականի ապրիլին:
Նրա ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն էր:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



