Վրաստանում մարիխուանայի օգտագործումը սահմանափակվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրում մարիխուանայի օգտագործումը կարգավորող օրինագիծը, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Մարիխուանա օգտագործել կարելի է միայն անձնական տարածքում, որը, ի դեպ, ձեռնարկատիրական գործունեության վայր չի հանդիսանա: Հանրային վայրերում, տրանսպորտում, կրթական հաստատություններում այն օգտագործողին սպառնում է 800-ից 2000 լարիի (300-750 դոլար) չափով տուգանք:
Մարիխուանայի օգտագործումն արգելված է 21 տարին չլրացած անձանց: Այն խախտող անձինք կտուգանվեն 500-ից 1500 լարիով (190-560 դոլար):
Աշխատավայրում մարիխուանայի օգտագործման համար նախատեսված է 1000-1500 լարիի չափով տուգանք (375-560 դոլար):
Օրինագիծը մշակել է երկրի ՆԳ նախարարությունը՝ սեպտեմբերին՝ կառավարության նախաձեռնությամբ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



