Ֆրանսիայում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բենզինի թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների նկատմամբ: Ձերբակալվել է 24 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետևանքով փակ մետրոյի են կենտրոնական կայարանները: Քաղաքում կարգուկանոնի պահպանմանը հետևում են 6 հազար ոստիկան ու ժանդարմ:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն սակագինը չեն փոխելու:
Երկրում հունվարի 1-ից բենզինի գինը մեկ լիտրի դիմաց ավելանալու է 2.9, իսկ դիզելինը՝ 6.5 եվրոցենտով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



