Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տասը սխալ, որոնք կանայք գործում են, որպեսզի փչացնեն իրենց կյանքը

ԼԱՅՖ

Յուրաքանչյուր կին երազում է նվաճել տղամարդու սիրտը, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է դա անել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորհուրդներ, որոնք կարելի է տալ այն աղջիկներին, որոնք ուզում են նվաճել տղամարդու սիրտը:

1. Եղեք գեղեցիկ

Ինչ էլ ասեն՝ բայց տղամարդը ուշադրություն է դարձնում նախ աղջկա արտաքին տվյալներին եւ հետո՝ ներաշխարհին: Եթե ուզում եք գրավել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, հետեւեք ինքներդ ձեր արտաքինին: Այցելեք գեղեցկության սրահներ, առավոտյան հարդարեք մազերը, մի մոռացեք թեթեւ շպար օգտագործել: Դուք պետք է մոռանաք՝ «այսպես էլ ոչինչ» արտահայտությունը . կինը պարտավոր է լինել անթերի, անկախ նրանից՝ նրան միլիոնավոր մարդիկ են տեսնում, թե ընդամենը մեկ մարդ:

2. Տարբերվեք մյուսներից

Գեղեցկությունը իհարկե լավ է, բայց պետք չէ մոռանալ, որ համակրելի կանայք շատ կան: Որպեսզի տղամարդը հենց ձեզ ընտրի, դուք պետք է տարբերվեք մյուսներից: Դա չի նշանակում, որ պետք է անհապաղ վազել վարսավիրանոց ու մազերը կանաչ ներկել, բավական է մի քանի օրիգինալ ժեստ մտածել:

3. Հետեւեք ձեր քայլվածքին

Գուցե դուք կարծում եք, որ քայլվածքը երկրորդական է, բարձրակրունկ գեղեցիկ կոշիկները արդեն իսկ կգրավեն տղամարդու ուշադրությունը: Բայց դա այդքան էլ ճիշտ չէ: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կնկատեն ձեր սլացիկ ոտքերը, դուր գալու ձեր ցանկությունը, բայց ձեր մեջ թեթեւություն չեն զգա : Հիշեք, կինը որը կարողանում է գեղեցիկ քայլել հողաթափիկներով ավելի լավ տեսք ունի, քան գեղեցիկ կոշիկներով անհեթեթ քայլող տիկինը:

4. Ժպտացեք

Տղամարդիկ սիրում են, երբ աղջկա դեմքին ժպիտ է փայլում: Դա կարելի է հեշտությամբ բացատրել՝ հրապուրիչ մարդու հետ հաճելի է շփվել: Իզուր չէ, որ բարեհամբույր մարդկանց համեմատում են արեւի հետ, նրանք լույս ու ջերմություն են պարգեւում՝ երկնային լուսատուի նման:

5. Խնամված եղեք

Երբեք ինքներդ ձեզ թույլ մի տվեք տղամարդու աչքին երեւալ հնամաշ խալատով ու խճճված մազերով: Դուք զարդարվելու տրամադրություն ունեք, թե չէ՝ ձեր վրա լոճած սվիթեր ու ջինսեր մի գցեք: Հարգեք շրջապատին, հասկացեք, որ նրանց տհաճ է նայել ոչ կոկիկ մարդու: Եթե դուք հավելյալ երեսուն րոպե ծախսեք ինքներդ ձեզ կարգի բերելու համար, ձեր վատ տրամադրությունը ավելի չի վատանա, գուցե նույնիսկ կլավանա:

6. Ագրեսիվ մի եղեք

Տղամարդիկ վախենում են կանանցից, որոնք ավելորդ ակտիվություն են դրսեւորում: Նրանց դուր չի գալիս որսի դերում լինելը, չէ՞ որ նրանք սովոր են իրենց համարել որսորդներ: Զեզ մի զրկեք բավականությունից եւ հետեւեք, թե ինչպես է ձեր ընտրյալը փորձում նվաճել ձեզ:

7. Ձեզ խելոքի տեղ մի դրեք

Կինը, որը աշխարհում ամեն ինչի մասին գիտի ու ամեն հարմար առիթի դեպքում ցույց է տալիս դա, տղամարդկանց կողմից որպես պոտենցիալ կողակից չի ընկալվում: Նրանք կարող են հարգել այդ կնոջը, բայց դժվար թե որոշեն նրա հետ հարաբերություններ կառուցել: Ի՞նչ կարիք կա: Եթե նա արդեն իսկ ինքնուրույն է, ու բացի դրանից՝ ավելի շատ բան գիտի, քան իրենք: Հասկացեք, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների համար ծանր է համակերպվել այն մտքին, որ իրենք կանանցից ավելի վատ են հասկանում տղամարդկանց գործերից (կանացի գործերին է վերաբերում երեխայի խնամքը ու տանը հարմարավետություն պահպանելը):

8. Մի ձեւացրեք, թե դուք տղամարդկանց կարիքը չունեք

Անառիկությունը կարող է գրավիչ լինել, բայց ոչ միշտ: Մի բան է, երբ կինը տղամարդուն ցույց է տալիս, որ իրեն դժվար է նվաճել, մեկ այլ բան է, երբ նա իր անտարբերությունն է ցույց տալիս նրա նկատմամբ: Երկրորդ դեպքում տղամարդը ամենայն հավանականությամբ կդադարեցնի գրոհը ու կնախընտրի նահանջել: Բաց մի թողեք նրան:

9. Կարողացեք քնքուշ լինել

Ինչ կերպար էլ որ ունենաք՝ կարողացեք դեն գցել ձեր դիմակը, երբ տղամարդու հետ մենակ եք: Նրան պետք է քնքուշ կին, որը կարողանում է լսել ու հասկանալ, այլ ոչ թե սառը՝ թեկուզ եւ հիասքանչ Սառցե թագուհի: Վամպ-կինը հազվադեպ է երջանիկ լինում անձնական կյանքում . նա գրավում է տղամարդկանց, բայց նրանց կիրքը երկար չի տեւում:

10. Գնահատեք ինքներդ ձեզ

Երբեք տղամարդկանց վզից մի կախվեք, մի վազեք առաջին պատահածի մոտ: Որքան էլ որ դուք սիրեք այդ մարդուն, հասկացրեք նրան, որ դուք շնիկ չեք ու եթե նա ձեզ պատշաճ ուշադրություն չդարձնի՝ պարզապես հեռացեք ուրիշի մոտ: Հավատացեք, այն կինը, որը գնահատում է ինքն իրեն, միշտ էլ կգտի մեկին, ում մոտ կարող է գնալ:

 

Աղբյուր՝  NEWS.am STYLE

 

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Որոշեցինք պարզապես պահել հաշիվը. Քեյնի անկեղծ խոստովանությունը 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին Ինչո՞ւ են քաղաքացիները կասկածի տակ դնում կառավարության գոյությունը«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Ալիևին անհանգստացնում Սամվել Կարապետյանի անունըԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Ֆանտաստիկ քամբեք Ատլանտայում. Արգենտինան 92-րդ րոպեին խլեց հաղթանակը Անգլիայից Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՕբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվիՍտեփանավանում բшխվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրшվորԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինելուԿուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինՈւկրաինայի զինվшծ ուժերի հարվшծի հետևանքով զnհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներըՋուր հավաքեք. ջուր չի լինելուԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՆա Ֆրանսիայի վերջին հույսն է․ Իլոն Մասկը՝ Լը Պենի մասինՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-իցՖրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանիՆախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգԳյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներԱռեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվելԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճՍպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. ջերմաստիճանը կնվազիԳրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համարԵրևանում կանացկացվեն Գարեջրի օրերԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՍտորջրյա աղե հսկաները. Մեռյալ ծովի զարմանահրաշ կերտվածքներըԵս Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում՝ ժամանակն է, որ այս պшտերազմն ավարտվի․ ԹրամփԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Ջնջեմ»Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավորՈղբերգական դեպք՝ Երևանում. վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանըՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցում