Փարիզում անկարգությունների հետևանքով վնասվել է Հաղթանակի կամարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայում կայացած G20 գագաթնաժողովից Ֆրանսիա վերադառնալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղևորվել է դեպի Փարիզի Հաղթանակի կամար անկարգությունների արդյունքում երկրի խորհրդանիշերից մեկին պատճառված վնասը գնահատելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Հաղթանակի կամարի տարածքում կոտված է Ֆրանսիայի խորհրդանիշ՝ Մարիանի արձանը, պատերը ծածկված են գրաֆիտիներով, հակակապիտալիստական լոզունգներով և սոցիալական բնույթի պահանջներով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վարորդների՝ «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերն ընդդեմ վառելիքի գների բարձրացման, որոնք գրեթե երկու շաբաթ է շարունակվում են, վերաճել են զանգվածային անկարգությունների:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



