Երբ կանչեք, ես կվերադառնամ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է երկիր վերադառնալու պատրաստակամության մասին: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ դիմելով Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին:
Նիդերլանդներից հղված տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ «չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»՝ ընդգծելով, որ աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին:
«Հենց որ իմ կարիքը լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակների համար», -ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացնում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ պահանջելով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



