ԱՄՆ-ում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Իլինոյս նահանգում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք է ավերվել, հայտնում է Weather Channel-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տարերային աղետը ավերածություններ է առաջացրել նահանգի կենտրոնական հատվածում՝ Թեյլորվիլ քաղաքում, որտեղ երկուշաբթի դպրոցները փակ են լինելու:
Հեռուստաալիքը հայտնում է նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում տորնադոյի առնվազն 22 դեպքի մասին:
Նահանգի իշխանությունները շաբաթ հանդես էին եկել տորնադոյի մասին զգուշացմամբ, այնուհետեւ այն բարձրացրել էին մինչեւ արտակարգ իրավիճակի մակարդակի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



